Պորոշենկոյի կինը միլիոններ է հատկացրել Դոնբասի պատերազմի մասին կատակերգությանը

09:04   19 Օգոստոս 2019    133

Ուկրաինական մշակութային հիմնադրամը, որը գլխավորում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կինը՝ Մարինան, 8.9 մլն գրիվնա (մոտ 165 մլն դրամ) է հատկացրել ռեժիսոր Վլադիմիր Տիխիի «Այրվող աչքերով կատուն» կատակերգության համար, որը պատմում է Դոնբասի պատերազմի մասին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, հիմնադրամի հաշվետվության մեջ ֆիլմը երրորդ տեղն է զբաղեցնում հատկացված միջոցների ծավալով: Կատակերգությունը վարձույթում պետք է հայտնվի հոկտեմբերին:

Ֆիլմի մասին տվյալների համաձայն՝ ժապավենը կօգնի ուկրաինացիներին «ազատվել պատերազմի թողած հետքերից, հերոսության նոր չափանիշներ ձեռք բերել, քանի որ չնայած բոլոր դժվարություններին՝ ուկրաինացի ժողովուրդը կանգնեցրել է առավել հզոր, խորամանկ թշնամու ագրեսիան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները