AP-ին հայտնի Է դարձել Վենեսուելայի սոցիալիստների առաջնորդի հետ ԱՄՆ-ի բանակցությունների մասին

10:15   19 Օգոստոս 2019    246

Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են սկսել Վենեսուելայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Դիոսդադո Կաբելիոյի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մերձավորների անվտանգության երաշխիքներն այն դեպքում, եթե իրենք ցանկանան պետության ղեկավարին հեռանցնել պաշտոնից: Աղբյուրը հայտարարել Է, որ անցյալ ամսին Կաբելիոն Կարակասում հանդիպում Է անցկացրել մի մարդու հետ, որը սերտ հարաբերության մեջ Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Ներկայում նախապատրաստվում Է երկրորդ հանդիպումը:

Բացի դրանից, համանման բանակցություններ են վարվում նաեւ Վենեսուելայից այլ բարձրաստիճան անձանց հետ: Ըստ որում աղբյուրը հայտարարել Է, որ Կաբելիոյի կողմից դավաճանության մասին խոսք չկա: Նրա ասելով, ամերիկացիների հետ բոլոր հանդիումները տեղի են ունենում սոսկ Վենեսուելայի նախագահի համաձայնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները