Նյու Դելիի բնակիչներին տարահանում են հեղեղման սպառնալիքի պատճառով

11:06   19 Օգոստոս 2019    341

Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները նախազգուշացրել են Յամունա (Ջամանա) գետի ափերից դուրս գալու (գետի ափերին Է գտնվում քաղաքը) եւ ցածրադիր վայրերի ջրածածկման հնարավորության մասին:

Ըստ որում քաղաքի Արեւելյան մագիստրատը (մայրաքաղաքի արեւելյան շրջանի վարչակազմը) կարգադրել Է կատարել գետին հարող շրջանների լիակատար տարահանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, օգոստոսի 19-ին մագիստրատի հրամանը մեջբերում Է Firstpost ինտերնետ-պորտալը:

Սպասվում Է, որ օգոստոսի 19-ի ընթացքում Նյու Դելիի սահմանագծում Յամունա գետում ջրի առանց այն Էլ կրիտիկական մակարդակը կտրուկ կբարձրանա, քանի որ ոռոգման վարչությունն օգոստոսի 18-ին կատարել Է ավելորդ վարարաջրերի նետում Հաթնի Քունդ ամբարտակից, որը գտնվում Է հոսանքից վերեւ: Հզոր մուսոնային տեղատարափ անձրեւները գետերում եւ ջրամբարներում ջրի մակարդակի բարձրացման են հանգեցրել Հնդկաստանի շատ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքի օկրուգում:

Սաստիկ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդումներ են ստացվում երկրի տարբեր շրջաններից: Ինչպես օգոստոսի 19-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, օգոստոսի 18-ին առնվազն 28 մարդ Է զոհվել ու եւս 22-ն անհայտ կորել Հնդկաստանի հյուսիսային մասի Հիմաչալ Փրադեշի, Ութարաքանդի եւ Փենջաբի նահանգներում: Երկրի հարավում հեղեղումից ավերված Քերալայի նահանգում զոհվածների թիվը վերջին օրերին կազմել Է 121, Քառնաթաքայի նահանգում զոհերի թիվը գնահատվում Է 76, եւս 10-ը համարվում Է անհայտ կորած:

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները