Բրիտանացուն մերժել են անձնագիր տրամադրել՝ վիրավորական ազգանվան պատճառով

13:21   19 Օգոստոս 2019    166

Քորնոուլ կոմսության 33-ամյա բնակիչ Քենի Քենարդը չի կարող լքել Մեծ Բրիտանիան, քանի որ մի քանի տարի առաջ փոխել է իր ազգանունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ իշխանությունները հրաժարվել են տղամարդուն անձնագիր տրամադրել, քանի որ նրա նոր ազգանունը կարող է վիրավորական լինել որոշ մարդկանց համար:

Անվան փոփոխությունը Քենարդի համար յուրատեսակ հոբբի է: 16 տարեկանում նա Կոկո անունն է ընտրել իր համար, բայց 19 տարեկանում բանակում ծառայության անցնելու հետ կապված ստիպված է եղել վերականգնել ծննդյան անունը: Դրանից հետո, արդեն 28 տարեկան հասակում, նա իր համար նոր ազգանուն է ընտրել՝ Ֆա-Քենարդ:

Բրիտանացու խոսքերով, նա որևէ խնդիր չի ունեցել վարորդական իրավունք ստանալու ժամանակ, բայց անձնագրային փաստաթղթերը մերժվել են երեք անգամ: Մերժման պատճառը տղամարդու ազգանվան և անգլերեն լեզվով հայհոյանքի հնչողության նմանությունն է: Չնայած դրան, Ֆա-Քենարդը չի ցանկանում փոխել իր ազգանունը:

Նա կարծում է, որ այն ոչ ոքի չի վիրավորում, իսկ իշխանությունները պարզապես սահմանափակում են նրա ազատությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները