Իսպանիայի իշխանությունները միգրանտների փոխադրող նավին առաջարկել են մտնել երկրի մոտակա նավահանգիստը

15:37   19 Օգոստոս 2019    218

Իսպանիայի իշխանությունները երկրի Proactiva ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) Open Arms նավին, որի վրա միգրանտներ են գտնվում, առաջարկել են ուղեւորվել թագավորության մոտակա նավահանգիստը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել են երկրի նախարարների կաբինետում:

ՈԿԿ-ն հավաստիացրել Է, որ 18 օր անց «Իտալիան եւ Իսպանիան, կարծես, կարողացել են համաձայնության գալ՝ Մալյորկան (Բալեարյան կղզիների ինքնավար հանրակցություն) նշելով որպես ափհանման նավահանգիստ»: Իր հերթին թագավորության իշխանությունները «հերքում են որեւիցե համաձայնության առկայությունն Իտալիայի հետ»:

«Հաշվի առնելով արտակարգ հումանիտար դրությունը նավի վրա՝ Իսպանիայի նավահանգիստները հասանելի կմնան Open Arms-ի համար,-հավելել են նախարարների կաբինետում:-Մինչ այժմ մենք հստակ պատասխան չենք ստացել»: ՈԿԿ-ի նավը, որը կանոնավոր կերպով իրականացնում Է միգրանտներին օգնություն ցուցաբերելու գործողություն, ավելի քան երկու շաբաթ առաջ Միջերկրական ծովի ջրերում փրկել Է անօրինական միգրանտների մեծ մասին:

Օգոստոսի 15-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել Է, որ Եվրամիության վեց երկրներ պատրաստ են ընդունել նավի վրա գտնվող միգրանտներին: Նա ճշտել Է, որ խոսքը վերաբերում Է Գերմանիային, Իսպանիային, Լյուքսեմբուրգին, Պորտուգալիային, Ռումինիային եւ Ֆրանսիային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները