Ռիո դե Ժանեյրոյում կարող են լրացուցիչ կառնավալ անցկացնել

16:37   21 Օգոստոս 2019    293

Ռիո դե Ժանեյրոյի նահանգի իշխանությունները դիտարկում են, ի լրումն փետրվարի վերջին-մարտի սկզբին ավանդական կառնավալի, հոկտեմբերին համանման տոնական հանդիսությունների անցկացման հնարավորությունը՝ մյուս տարածաշրջաններից սամբայի դպրոցների մասնակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Globo թերթին հայտարարել Է նահանգի նահանգապետ Ուիլսոն Ուիտցելը:

«Առաջարկություն Է ստացվել (Մարկիզ դե) Սապուկայ սամբադրոմում հոկտեմբերին մեծ կառնավալ անցկացնելու վերաբերյալ: Ընդգրկուն ներկայացումը գունագեղությամբ եւ Էներգետիկայով համեմատելի կլինի (ավանդական) կառնավալի հետ, բայց առանց (սամբայի) դպրոցների միջեւ մրցակցության մթնոլորտի»,-թերթը մեջբերում Է տարածաշրջանի ղեկավարի խոսքը:

Նահանգի իշխանությունների մտահղացմամբ, որոնց կառավարմանը քաղաքային վարչակազմը պատրաստվում Է սամբադրոմը հանձնել արդեն երկու շաբաթ անց, տարվա ընթացքում լրացուցիչ տոնական միջոցառումների անցկացումը պետք Է նպաստի զբաղվածության ավելացմանը եւ շահույթի նոր աղբյուրների հայտնվելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռիո-դե-Ժանեյրո  


Վերնագիրի այլ պիտակները