Իտալական Սարդինիայում լողափից ավազ գողանալու համար կարող են տուրիստները բանտում հայտնվել

17:32   21 Օգոստոս 2019    238

Ֆրանսիացիները, ովքեր հանգստանալիս են եղել իտալական Սարդինիա կղզում, լողափից ավազ են գողացել որպես հուշանվեր։

Այս պատճառով նրանց հանդեպ քրեական վարույթ է հարուցվել եւ հնարավոր է նրանք բանտում անցկացնեն առաջիկա վեց տարիները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Independent պարբերականը։ Ոստիկանությունը տուրիստներին բռնել է 14 պլաստիկե շշերով ավազով, որը կշռել է ընդհանուր առմամբ 40 կիլոգրամ։ Ավազը տուրիստները վերցրած են եղել Հարավային Սարդինիայի Կիա լողափից։

Ենթադրաբար տուրիստները պետք է Պորտո-Տորեսայից լաստանավով մեկնեին Տուլոն, Ֆրանսիա, սակայն ոստիկանները բռնել են նրանց, այդ յուրատեսակ գողոնով։ Նշենք, որ Սարդինիայի ձյունաթույր սպիտակության լողափերը գտնվում են հատուկ պաշտպանության տակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սարդինիա  


Վերնագիրի այլ պիտակները