Թրամփի վարչակազմը ցանկացել է Գրենլանդիայի դիմաց տարեկան 600 մլն դոլար առաջարկել

20:13   21 Օգոստոս 2019    177

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են Գրենլանդիա կղզու դիմաց Դանիայի կառավարությանը տարեկան 600 մլն դոլար առաջարկելու հնարավորությունը:

Այս մասին գրում է Washington Post պարբերականը՝ իրազեկ աղբյուրին հղումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի զրուցակիցը, որը տեղյակ է կղզու գնման բանակցությունների ընթացքին, չի հստակեցրել, թե որքան ժամանակի ընթացքում պետք է իրականացվեր վճարումը:

2017թ.-ին Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Էնսենը կղզու ծախսը տարեկան 4,3 մլրդ կրոն էր գնահատել, ինչը գրեթե համապատասխանում է պարբերականի նշած թվին:

Դանիային գործարքը ստորագրել տալու համար ամերիկյան պաշտոնյաները դիտարկել են սկանդինավյան թագավորության գանձարանին միանվագ խոշոր չափի գումար վճարելու տարբերակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները