Caviar բրենդը ներկայացրել է iPhone 11-ի՝ տիեզերական թեմայով տարբերակը

20:22   21 Օգոստոս 2019    184

Apple ընկերության iPhone 11 սմարթֆոնի թողարկմանն ընդառաջ թանկարժեք իրերի Caviar բրենդը հայտարարել է iPhone-ի հարմարեցված տարբերակի թողարկման մասին:

iPhone-ի այս տարբերակը, որը կկրի Universe Diamond անունը, զարդարված է թանկարժեք քարերով, ինչպես նաև իրական տիեզերանավի փոքրիկ կտորով և երկնաքարերի ու Լուսնից բերած քարերի բեկորներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

iPhone 11-ի՝ Տիեզերական թեմայով տարբերակը 3 տեսախցիկ ունի: Սմարթֆոնի հետևի հատվածը զարդարված է ուղեծիրներ խորհրդանշող ոսկեգույն գծերով, մինչդեռ մոլորակները և այլ տիեզերական մարմինները ներկայացված են թանկարժեք քարերի տեսակով՝ ներառյալ ադամանդ, ռուբին, շվեյցարական կապույտ տոպազ և այլն: Դիզայնի կենտրոնում իրական ժամացույց է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները