Զելենսկին մեկնաբանել Է G8 ՌԴ-ի վերադարձի հնարավորությունը

10:12   22 Օգոստոս 2019    263

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքում մեկնաբանել Է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ դա հնարավոր կլինի սոսկ Ղրիմը «վերադարձնելուց» եւ Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զելենսկին հայտարարել Է, որ Մոսկվայի նման քայլերը, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք գտնվում են Ռուսաստանի բանտերում եւ քննչական մեկուսարաններում, կդառնան «իսկական լուրջ ազդանշան աշխահին, որ Ռուսաստանը պատրաստ Է վերստին զբաղեցնելու իր տեղը բարձր դիվանագիտության օրակարգում»: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությանը՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթանաժողովին:

Ինչպես սպասվում Է, Թրամփն այդ հարցը կարծարծի Բիարիցում G7-ի գագաթնաժողովին: Ավելի ուշ Մակրոնը հայտարարել Է, որ Ռուսաստանի վերադարձը G8 առանց Ուկրաինայի ճգնաժամի լուծման ռազմավարական սխալ կլիներ G7-ի համար: «Մեծ յոթնյակ» Ռուսաստանի շտապ վերադարձի դեմ են հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   G8   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները