Զախարովան պատասխանել է Ուկրաինայի նախագահին

14:12   22 Օգոստոս 2019    269

Ռուսաստանն Ուկրաինայի նախագահից իրական քայլեր է ակնկալում ոչ թե սոցիալական ցանցերում, այլ իրական կյանքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ԱԳՆ ներկայացուցիչը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

«Ձեզնից ազդակներ են ակնկալում ոչ թե սոցցանցերում, այլ իրական կյանքում»,- մեկնաբանել է Զախարովան՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահի այն գրառմանը, որ Ռուսաստանը կկարողանա վերադառնալ G7-ի կազմ և իր տեղը գրավել բարձր դիվանագիտության օրակարգում՝ «Ղրիմի՝ Ուկրաինային վերադարձի, Դոնբասում մարտերի դադարեցման և քաղբանտարկյալների և գերեվարված նավաստիների ազատ արձակման դեպքում»:

Բացի այդ, նա նշել է, որ «Մինսկի համաձայնագրերը պաշտպանվել են Անվտանգության խորհրդի բանաձևով», և «Ուկրաինան պարտավոր է կատարել դրանք»:

Զախարովան հավելել է, որ եթե «բարձր դիվանագիտական օրակարգ» ասելով Զելենսկին նկատի ունի միջազգային հարթակները, ֆորումները, ապա բարձրագույն հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, «որին Ռուսաստանն իր մասնակցությունն ունի թե՛ օրակարգի ձևավորման, թե՛ համաշխարհային քաղաքականության իրականացման գործում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները