Թրամփը որոշել է չեղարկել ի ծնե քաղաքացիություն ստանալու իրավունքը

19:14   22 Օգոստոս 2019    158

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրջորեն զբաղվում է ի ծնե քաղաքացիություն ստանալու իրավունքը չեղարկելու հնարավորությամբ:

«Մենք դա լրջորեն դիտարկում ենք»,- ասել է Թրամփը լրագրողներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում դժվարացրել են գրին-քարտեր ստանալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս տարվա հոկտեմբերի 15-ից սկսած այն դիմորդները, որոնք ի վիճակի չեն լինի ինքնուրույն ապահովել իրենց, Միացյալ Նահանգներում մշտական բնակության և աշխատանքի իրավունք չեն ստանա: Սպիտակ տունը նշել է, որ նորամուծությունները կպաշտպանեն ամերիկացի հարկատուներին և երկրի քաղաքացիներին, որոնք իսկապես պետական օգնության կարիք ունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները