Իրանը ներկայացրել է Bavar-373 ՀՕՊ համակարգը

20:35   22 Օգոստոս 2019    236

Իրանը ներկայացրել է Bavar-373 անվանումով հեռահար ռադիուսի գործողության հակաօդային պաշտպանության նորագույն հրթիռային համակարգը:

Bavar-373 հրթիռային համալիրը ներկայացվել է Թեհրանում պաշտպանական արդյունաբերության ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում նախագահ Հասան Ռոհանին եւ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՀՕՊ համակարգն ունակ է հայտնաբերել մինչեւ 100 թիրախ, հետեւել դրանցից 60-ին եւ միաժամանակ խոցել 6-ը:
Առանձնահատկություններից մեկն ուղղաձիգ մեկնարկային համակարգն է, որը հիմնականում օգտագործվում է ռազմանավերի վրա հակաօդային պաշտպանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները