Հնդկաստանում բացվել է Amazon ընկերության՝ աշխարհում ամենամեծ գրասենյակը

21:33   23 Օգոստոս 2019    321

Առցանց առևտրի ոլորտի Amazon ընկերությունը բացել է աշխարհում իր ամենամեծ գրասենյակը, որը տեղակայված է Հնդկաստանի Հիդերաբադ քաղաքում:

Քաղաքի ֆինանսական թաղամասում տեղակայված գրասենյակի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին: Գրասենյակի տարածքը շուրջ 167 220 մ ² է: Նախատեսվում է, որ այն հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով մոտ 65 ֆուտբոլի դաշտին համարժեք տարածք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նորաբաց գրասենյակը կարող է մինչև 15 000 աշխատող տեղավորել, ինչն ընկերության՝ Հնդկաստանում ունեցած լրիվ դրույքով աշխատուժի գրեթե քառորդ մասն է:

Նշվում է նաև, որ Amazon-ը Հնդկաստանում շուրջ 155 000 պայմանագրային աշխատող ունի, ինչը նշանակում է, որ դա Միացյալ Նահանգներից հետո ընկերության ամենամեծ բազան է:

Հայտնի է, որ Amazon-ը վերջին տարիներին միլիարդավոր դոլարների ներդրում է արել Հնդկաստանում իր բիզնեսը զարգացնելու նպատակով: Ընկերությունը մրցակցում է Walmartfor առցանց առևտրի հարթակի հետ, որը, ըստ որոշ գնահատականների, մինչև 2027թ.-ը 200 մլրդ դոլար կարժենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները