Միացյալ Էմիրությունների զորքը Եմենում քաղաք է փորձել գրավել

16:54   23 Օգոստոս 2019    406

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը մեղադրել է Արաբական Միացյալ Էմիրության զորքերին՝ եմենական քաղաք գրավելու փորձի մեջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ խոսքը Շաբվա նահանգի Աթաք քաղաքի մասին է, որը գտնվում է Եմենի հարավում։

Ուշագրավ է այն, որ էմիրությունների զորքերի գործողությունները, ըստ եմենական կողմի ներկայացման, չեն համապատասխանեցվել սաուդա-արաբական զորքերի հրամանատարության նախանշած հակաահաբեկչական գործողությունների հետ, այն դեպքում, երբ Եմենում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող արաբական դաշինքը ղեկավարում է հենց սաուդական միապետությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եմեն  


Վերնագիրի այլ պիտակները