Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել

17:28   23 Օգոստոս 2019    342

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է Իդլիբում հաստատված հրադադարը խախտելու մեջ, ինչպես նաև հայտնել է, որ Դամասկոսի ձեռնարկած քայլերը վնասում են սիրիական հակամարտության կարգավորմանը և Թուրքիայի անվտանգության տեսանկյունից «շատ լուրջ վտանգ» են ներկայացնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները