Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1400-ից ավելի փախստական

10:16   24 Օգոստոս 2019    201

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1451 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 427 մարդ (128 կին, 218 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1024 մարդ (307 կին, 522 երեխա)»,- ասված էհաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները