Թբիլիսիի կենտրոնական պողոտան կփակվի «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանման համար

13:29   24 Օգոստոս 2019    234

Վրաստանում մեկնարկում են Ֆորսաժ 9 (The Fast and the Furious) հոլիվուդյան մարտաֆիլմի նկարահանումները:

Այդ նպատակով մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական պողոտաներից մեկում՝ Շոթա Ռուսթավելիում, տեղաշարժը մեկ շաբաթվա ընթացքում սահմանափակվելու է:

Սահմանափակումները գործելու են նաև Ռուսթավելիի հարակից մեկ տասնյակ փողոցներում:

Վրաստանում ֆիլմի նկարահանման համար ծախսվելու է շուրջ 10 միլիոն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները