Mastercard-ի 90 հազար հաճախորդների տվյալներ համացանցում հայտնվել

22:52   24 Օգոստոս 2019    275

Mastercard վճարային համակարգը պաշտոնապես տեղեկացրել է, որ տվյալների խոշոր արտահոսք է տեղի ունեցել, որն առնչվել է գերմանացիներին ու բելգիացիներին։

Տեղեկության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին։ ԶԼՄ-ներում լուրեր են հայտնվել, որ տուժածների թիվը շուրջ 90 հազար է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընկերությունում հավաստել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլերը՝ ջնջելով համացանցում հայտնված բոլոր անձնական տվյալները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Mastercard  


Վերնագիրի այլ պիտակները