Նորվեգիայի ոստիկանությունը հայտնել է Ասանժի աջակցի մահվան հավանական պատճառը

14:05   24 Օգոստոս 2019    271

Նորվեգիայի ոստիկանությունը հայտնել է հավանական պատճառը, որի հետևանքով զոհվել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի աջակից Արյոն Կամպհյոյսը, որը նաև կիբերանվտանգության գծով մասնագետ էր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

Տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2018-ի օգոստոսի 20-ին։ Իրավապահները հանգել են եզրակացության, որ Կամպհյոյսը զոհվել է Սկերստադի ֆյորդում լողալիս։ Նրա մարմինը դեռ չի հայտնաբերվել։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները