Ֆրանսիական Բիարից քաղաքում մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը

14:14   24 Օգոստոս 2019    323

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում այսօր մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գագաթնաժողովի ծրագրի համաձայն՝ շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդիմավորի և կուղեկցի G7-ի երկրների առաջնորդներին: Այնուհետև առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի:

Կիրակի աշխատանքային նիստ կանցկացվի՝ նվիրված անվտանգության և պաշտպանության հարցերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը, տնտեսական աճին ու առևտրին:

Առաջնորդները հատուկ ուշադրություն կդարձնեն Ուկրաինայի խնդրին, Իրանում, Սիրիայում, Լիբիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Կիրակի երեկոյան պաշտոնյաները կհավաքվեն ընթրիքի, որին կմասնակցեն նաև նրանց կանայք կամ ամուսինները:

Երկուշաբթի՝ գագաթնաժողովի վերջին օրը, երկրների նախագահները կամ վարչապետները կքննարկեն կլիմային վերաբերող հարցեր, ինչպես նաև թվային փոխակերպման հարցին նվիրված աշխատանքային հանդիպում կանցկացնեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները