Չինաստանի հավելյալ մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների հանդեպ

14:49   24 Օգոստոս 2019    434

Չինաստանը հավելյալ մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ տարեկան 75 միլիարդ դոլարի շրջանակում, ի պատասխան ԱՄՆ կողմից կիրառված մաքսատուրքերի տոկոսադրույքների բարձրացման։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Չինաստանի կառավարության տարածած հայտարարությունը։ Մաքսատուրքերի բարձրացումը սահմանվել է 5078 անուն ապրանքների հանդեպ։

Որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի մեկից եւ դեկտեմբերի 15-ից։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն էլ մաքսատուրքեր էր սահմանել չինական ապրանքների հանդեպ՝ տարեկան 300 միլիարդ դոլար ծավալով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները