Հս. Կորեան իրականացրել է 2 հրթիռային արձակում

19:03   24 Օգոստոս 2019    124

Ճապոնիան Հյուսիսային Կորեային բողոք է հայտնել՝ կապված շաբաթ իրականացրած 2 բալիստիկ հրթիռների արձակումների հետ:

«Մենք Հյուսիսային Կորեային արդեն վճռական բողոք ենք հայտնել»,- «Կիոդո» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալ Կիյոտո Ցուձին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա այդ մասին ասել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ հանդիպման ժամանակ:
Շաբաթ առավոտյան Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ կատարել է 2 արձակում՝ հավանաբար, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների:

Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու եւ նրա տարածքային ջրերի սահմաններից դուրս: Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան հայտարարել է, որ հրթիռները բալիստիկ էին, որոնց արձակումները ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի բացահայտ խախտում են:

Այս արձակումներն առաջինն էին ամերիկա-հարավկորեական զորավարժությունների ավարտից հետո, որոնք անցկացվել էին օգոստոսի 5-20-ը եւ Հյուսիսում առաջացրել էին խիստ բացասական արձագանք: Հյուսիսային Կորեան հուլիսի վերջից ընդհանուր իրականացրել է հրթիռների եւ ռեակտիվ արկերի 7 արձակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները