Նյու Յորքում պաղպաղակների թանգարան կբացվի

19:44   24 Օգոստոս 2019    151

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում պաղպաղակի սիրահարների առջև իր դռները կբացի Պաղպաղակի թանգարանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թանգարանի կառուցման աշխատանքները տևել են ավելի քան 3 տարի և այն նախատեսվում է բացել այս աշնանը՝ Սոհո շրջանի Broadway 558 հասցեում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

23 000 քառակուսի մետր տարածքով եռահարկ շինությունն այցելուներին կառաջարկի «Երկնային գետնանցում», քաղցրավենիքի հյուրասիրության «թռչող» սեղան, եռահարկ բլրակ, հսկա շերեփների դահլիճ, մեղուղուների հսկա փեթակ և պաղպաղակի համտեսման համար նախատեսված սրահներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները