ԱՄՆ-ն միշտ պատրաստ է Չինաստանի հետ առևտրային ոլորտում բանակցությունների

20:38   24 Օգոստոս 2019    169

Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է Չինաստանի հետ առևտրային ոլորտում բանակցությունների՝ չնայած ՉԺՀ-ից ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու որոշմանը։

Այս մասին «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Tass.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե արդյոք պատրաստ է Չինաստանի հետ բանակցությունների, որին ԱՄՆ նախագահը դրական պատասխան է տվել:

«Այո, ես միշտ պատրաստ եմ բանակցությունների»,- պատասխանել է նա:

«Մենք Չինաստանի հետ փոքր տարաձայնություն ունենք, որից դուրս կգանք հաղթանակած: Այսօր (ուրբաթ) մենք ներկայացրել ենք չինական ապրանքների վրա մի շարք մաքսատուրքեր:

Նրանք մեր ապրանքներից մի քանիսի դիմաց են սահմանել, իսկ մենք՝ շատերի»,- հայտնել է Թրամփը և հավելել, որ Չինաստանը ստեղծված իրավիճակի շուրջ պետք է քայլեր ձեռնարկեր:

«Ես երկընտրանք չունեմ, քանի որ մենք չենք պատրաստվում ամեն տարի տրիլիոն դոլարներ կորցնել՝ հօգուտ Չինաստանի: Չինաստանը դա լավ հասկանում է»,- հայտնել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ ընդգծել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ «լավ հարաբերությունները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները