Բորիս Ջոնսոնը մտադիր է հորդորել Թրամփին` դադարեցնել առևտրային պատերազմները

21:14   24 Օգոստոս 2019    161

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում կփորձի համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվազեցնել լարվածությունը համաշխարհային առևտրի ոլորտում:

«Գագաթնաժողովի գերակայությունն ակնհայտորեն լինելու է համաշխարհային առևտրի վիճակը: Ես շատ մտահոգված եմ, թե ինչպես է ամեն ինչ զարգանում. այն փաստը, որ պրոտեկցիոնիզմը և տուրքերը աճում են... այո, այդպես էլ կվարվեմ (Թրամփի հետ քննարկումը)»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Ջոնսոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարչապետը նաև խոստովանել է, որ անհանգստացած է Բրիտանիայի՝ առևտրային պատերազմների մեջ հնարավոր ներքաշման առիթով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները