Մոսկվայի կենտրոնում բացել են «ռեկորդակիր դրոշը»

09:13   25 Օգոստոս 2019    159

Ռուսաստանի դրոշի օրվա կապակցությամբ ֆլեշմոբ է անցկացվել Մոսկվայի կենտրոնում:

Ռուսաստանի «եռագույն» բաճկոններ հագած հազար հինգ հարյուր մարդ բացել են Ռուսաստանի Դաշնության հսկա դրոշը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սկզբում ակցիայի մասնակիցները բացել են մի կտավ, որը բաղկացած էր Ռուսաստանի քաղաքների և հասարակական կազմակերպությունների երկու հազար դրոշներից, այնուհետև պարզել են Ռուսաստանի դրոշը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆլեշմոբը ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում`որպես ամենամեծ կտավ, որը պարունակում է Ռուսաստանի Դաշնության քաղաքապետարանների դրոշների պատկերները: Կտավի ընդհանուր մակերեսը 2541 քմ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները