G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

10:42   25 Օգոստոս 2019    162

G7-ի ղեկավարները միահամուռ համաձայնեցին, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:

Ըստ Ճապոնիայի կառավարության ներկայացուցչի, վարչապետ Շինզո Աբեն կոչ է արել իրանական խնդրի լուծման հարցում դիվանագիտական մոտեցում ցուցաբերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվեց, Աբեն խոստացավ Մերձավոր Արևելքում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ջանքեր գործադրել:

Իրանական խնդիրը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ 2018-ի Համատեղ գործողությունների պլանից և Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները