Էլիզաբեթ Երկրորդը դժգոհեց Թրամփից, որը փչացրել է սիզամարգը

10:55   25 Օգոստոս 2019    160

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը բողոքել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բուքինգհեմի պալատի առջևի սիզամարգը փչացրել է:

Ինչպես նշվեց, դա տեղի է ունեցել հունիսի 3-5-ին Թրամփի՝ Բրիտանիա կատարած այցի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հստակեցվում է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ զրուցելիս Էլիզաբեթ Երկրորդը նկատել է, ինչպես է ԱՄՆ առաջնորդի ուղղաթիռը վայրէջք կատարել ուղիղ պալատի դիմաց:

Դրանից էլ սիզամարգի վրա հետքեր են մնացել:

«Եկեք, տեսեք իմ մարգագետինը: Այն ոչնչացված է»,- ընդգծել է Էլիզաբեթ Երկրորդը Մորիսոնի հետ զրույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները