Թրամփը համաձայն է G7-ի հաջորդ գագաթնաժողովին հրավիրել Պուտինին

13:14   25 Օգոստոս 2019    198

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «հաստատ» հրավիրվելու է G7- ի հաջորդ գագաթնաժողովին:

Սակայն Թրամփը նշել է, որ ինքը չգիտի՝ Ռուսաստանը կվերադառնա՞ արդյոք ձևաչափին: Միևնույն ժամանակ, նա հաստատեց, որ G7-ի երկրների ղեկավարները քննարկում են երկրի հնարավոր վերադարձը ակումբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակահարմար համարեց Ռուսաստանի վերադարձը G8, քանի որ քննարկվող թեմաներից շատերը վերաբերում են Մոսկվային: 2020-ին գագաթնաժողովին Ռուսաստանի Դաշնության հրավերին կողմ է հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Միևնույն ժամանակ, նա և յոթնյակի այլ ղեկավարներ ասացին, որ Ռուսաստանի վերադարձը հնարավոր է միայն Ուկրաինայում իրավիճակի կարգավորումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները