Գազի շուրջ ԵՄ-ի, ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցությունները կկայանան Բրյուսելում

14:35   09 Սեպտեմբեր 2019    438

Գազամատակարարման շուրջ ԵՄ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունները համաձայնեցված են եւ կանցկացվեն սեպտեմբերի 19-ին Բրյուսելում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 9-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) մի աղբյուր:

Գործակալության զրուցակիցը հավելել Է, որ առաջիկայում հրավերներ կուղարկվեն Մոսկվա ու Կիեւ եւ պաշտոնական հայտարարություն կհրապարակվի հանդիպման մասին: «Բայց կողմերն արդեն պայմանավորվել են բանակցությունների անցկացման վայրի եւ ամսաթվի շուրջ»,-նշել Է աղբյուրը:

Բանակցությունների գլխավոր հարցերից մեկը մնում Է այն, թե հանդիպմանն ով Է մասնակցելու ուկրաինական կողմից: Նախորդ եռակողմ բանակցություններում Կիեւը ներկայացրել Էր արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը: Ռուսական կողմը պնդում Էր, որ գազի շուրջ բանակցությունները պետք Է վարի Ուկրաինայի Էներգետիկայի պրոֆիլային նախարարը:

Ուկրաինայի Գերագույն ռադան Ալեքսեյ Օրժելին հաստատել Է Էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար: Առայժմ հայտնի չԷ՝ արդյոք նա Է վարելու գազի շուրջ առաջիկա եռակողմ բանակցությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները