Կապիտան Էլմին Ասլանով. Ադրբեջանական բանակը ժողովրդին կուրախացնի նոր հաղթանակներով

16:39   09 Սեպտեմբեր 2019    570

Երկրի անկախության և պետականության ամրապնդումը, նրա ապագան կախված են բարձրորակ կադրերի պատրաստումից:

Ադրբեջանում շատ են նման կադրերը, որոնք բարձր են գնահատում ազգային արժեքները և պատրաստ են մասնակցել երկրի ամենակարևոր խնդրի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Նրանցից մեկն էլ Ադրբեջանի ԶՈՒ կապիտան Էլմին Ասլանովն է: Նա ծնվել է Նախչըվանի ԻՀ Ջուլֆայի շրջանի Թեյվազ գյուղում, ավարտել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը և հիմա ծառայում է թիվ N զորամասում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես հպարտ եմ ադրբեջանական բանակի մասը կազմելու համար: Յուրաքանչյուր սպա պետք է օրինակ ծառայի զինվորների համար: Մենք պետք է լավ իմանանք և սիրենք Ադրբեջանի պատմությունը, մշակույթը, ճանաչենք մեր հերոսներին:

Ադրբեջանցի զինվորներն ընդունակ են նոր և փառավոր էջ բացել Ադրբեջանի պատմության մեջ: Ես վստահ եմ, որ ապրիլյան հաղթանակը և Գուննութի ազատագրումը մեր վերջին հաղթանակները չեն: Ադրբեջանական բանակը ժողովրդին դեռ կուրախացնի նոր հաղթանակներով: Դրա համար մենք ունենք և հզոր բանակ, և ներուժ», - ասել է Էլմին Ասլանովը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները