Պուտինը մոտ 30 գեներալի ու գնդապետի է ազատել պաշտոնից. Կոմերսանտ

11:43   10 Սեպտեմբեր 2019    136

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող մոտ 30 գեներալ և գնդապետ է ազատվել աշխատանքից:

Պաշտոնից ազատված անձանց թվում են Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գծով ղեկավարի ավագ օգնական, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոմիսարովը, որը համակարգում էր երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը, Քննչական կոմիտեի` Ղրիմի հարցերով վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Նազարովը և Քննչական կոմիտեի` Դաղստանի հարցերով վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դուբրովինը:

Պարբերականը նաև գրում է, որ վերջին օրերին Պուտինը նաև մի քանի կարևոր նշանակումներ է կատարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները