Թրամփը պատասխանել Է իր մազերի քննադատներին

11:50   10 Սեպտեմբեր 2019    163

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 9-ին հայտարարել Է, որ իր մազերն այնքան Էլ լավը չեն, բայց միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, դրանք ավելի լավն են, քան իր ընկերների մեծ մասինը, որոնք տարեկիցներ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հյուսիսային Կարոլիանայում կողմնակիցների առջեւ ելույթի ընթացքում ԱՄՆ-ի նախագահն ասել Է, թե կցանկանար, որ այդ միջոցառումն անցկացվեր ավելի խոշոր հրապարակում: «Ես վիթխարի լսարան ունեմ, ես կցանկանայի, որ մեր հարթակն ավելի մեծ լիներ»,- հայտարարել Է Թրամփը՝ նշելով, որ իր վարչակազմը փորձել Է այլ հրապարակ գտնել:

«Ես նույնիսկ պատրաստ Էի կանգնելու անձրեւի տակ, որպեսզի մազերս թրջվեին»,- ասել պետության ղեկավարը՝ նշելով, որ այդ դեպքում ինքը գոնե կապացուցեր, որ «դրանք իր իսկական մազերն են»: Թրամփի ելույթը հեռարձակել Է C-Span հեռուստաալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները