Թրամփը հայտնել է, որ պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի միջև երկխոսությանը

11:59   10 Սեպտեմբեր 2019    190

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նպաստել Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տան ղեկավարը երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակման փաստը «մեծ քայլ» է անվանել:

«Դա շատ մեծ ու շատ դրական քայլ էր: Եթե նրանք (ՌԴ-ն և Ուկրաինան) անհրաժեշտ համարեն իմ մասնակցությունը, ես պատրաստ եմ դրան»,- ասել է Թրամփը:

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանն ու Ուկրաինան ազատ են արձակել 35-ական դատապարտյալի և կալանքի տակ գտնվող անձի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները