Գդանսկի նավահանգստում Greenpeace-ի ակտիվիստները շրջափակել են ածխով բեռնված նավը

21:14   12 Սեպտեմբեր 2019    226

Greenpeace-ի բնապահպան ակտիվիստները Գդանսկի նավահանգստում շրջափակել են Մոզամբիկից ժամանած ածխատար նավը, ինչից հետո նրանց բերման են ենթարկել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Greenpeace-ի Լեհաստանի ստորաբաժանումը:

Ներկայում ածուխը վառելիք Է Լեհաստանի Էներգաարտադրող կարողությունների մոտավորապես 80 տոկոսի համար: «Greenpeace-ի ակտիվիստուհիներն ու ակտիվիստները շրջափակել են Գդանսկի նավահանգիստ ժամանած ածխատար նավը: Ակտիվիստները նավի կողին նկարել են «ածուխ - կանգնիր» վիթխարի մակագրությունն այն ժամանակ, երբ Rainbow Warrior առագաստանավը մտել Է նավահանգիստ եւ խարիսխ նետել ածխամբարի մոտ, անհնար դարձնելով հումքի բեռնաթափումը, որը Լեհաստանում ստացվել Է Մոզամբիկից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Greenpeace-ը նշում Է, որ բողոքը խաղաղ Է եւ կոչված Է «Լեհաստանի կառավարության ուշադրությունը հրավիրել կլիմայի պահպանման գործողությունների եւ մինչեւ 2030 թվականն ածխից հրաժարվելու անհրաժեշտության վրա»: Բնապահպանների հաղորդմամբ՝ ընդամենը բերման Է ենթարկվել տարբեր քաղաքացիություն ունեցող 20 մարդ: Սեպտեմբերի 10-ի առավոտյան նրանցից 18-ին ազատ են արձակել: Ձերբակալված են մնում նավապետը (Իսպանիայի քաղաքացի) եւ բնապահպան մի ակտիվիստուհի Ավստրիայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Greenpeace  


Վերնագիրի այլ պիտակները