Մալայզիայում ավելի քան 250 դպրոց Է փակվել անտառային հրդեհների ծխի պատճառով

14:56   10 Սեպտեմբեր 2019    361

Իշխանությունները կարգադրել են 275 դպրոց փակել Արեւելյան Մալայզիայի Սարավաքի նահանգում շարունակվող հրդեհներից ծխոտման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է New Straits Times թերթը:

Ավելի վաղ Malay Mail թերթը, վկայակոչելով Էներգետիկայի, տեխնոլոգիաների, գիտության, կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի նախարար Բո Բի Ինին, հայտնել Է, որ Մալայզիայի կառավարությունը պատրաստ Է օգնել Ինդոնեզիային անտառային հրդեհների դեմ պայքարում, որոնք հանգեցրել են ծխոտման եւ բնապահպանական իրադրության վատացման:

Ավելի ուշ Ռոյթեր գործակալությունը հայտնել Է, որ Մալայզիայի իշխանությունները կես միլիոն պաշտպանական դիմակ են ուղարկել Սարավաքի նահանգ, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը կտրուկ աճել Է սաստկացող հրդեհների ֆոնին:

New Straits Times թերթը գրում Է, որ սեպտեմբերի 9-ին նահանգի երկու քաղաքներում «օդի աղտոտվածության ինդեքսի» ցուցմունքները գերազանցել են 200 կետի մեծությունը, ինչը վկայում Է, որ այդ շրջաններում օդը «շատ վնասակար Է առողջության համար»: Սարավաքի Տարերային աղետների դեմ պայքարի պետական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ծուխը տարածվում Է Կալիմանտան կղզում բռնկման 426 օջախից: Ըստ որում նա հավելել Է, որ բուն Մալայզիայի նահանգում, որը գտնվում Է այդ կղզու հարավ - արեւմուտքում, հայտնաբերվել Է բռնկան 12 օջախ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալայզիա  


Վերնագիրի այլ պիտակները