Իսպանիայի սենատի ղեկավարին կասկածում են գրագողության մեջ. ABC

15:07   10 Սեպտեմբեր 2019    316

Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Մանուել Կրուսը կարող Էր դիմել գրագողության իր փիլիսոփայության ձեռնարկը կազմելիս:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է ABC թերթը:

Թերթի տեղեկատվությամբ, խոսքը վերաբերում Է «Արդի փիլիոսոփայություն» դասագրքին, որը հրատարակվել Է 2002 թվականին եւ վերահրատարակվել 2010 թվականին: Սենատի ղեկավարին, որը նաեւ համալսարանի դասախոս Է, կասկածել են այն բանում, որ նա ձեռնարկում օգտագործել Է առնվազն ինը հեղինակների ամբողջ պարագրաֆներ՝ չվկայակոչելով նրանց եւ չչակերտելով նրանց խոսքերը:

Ինչպես գրել Է հրատարակությունը, ընդամենը ձեռնարկում հայտնաբերվել Է գրագողության առնվազն 15 դեպք: Այսպես, Կրուսը կարող Էր իր դասագրքում օգտագործել իտալացի փիլիսոփաներ Նիկոլա Աբանյանոյի (1901 – 1990) եւ Ջաննի Վատտիմոյի, ինչպես նաեւ այլ մտածողների գործեր:

Իսպանիայի Սենատի նախագահն ինքն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: 68-ամյա Մանուել Կրուսը խորհրդարանի վերին պալատի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է ընթացիկ տարվա մայիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները