Ադրբեջանում տարեկան գնաճը կազմել է 2,6%

16:21   10 Սեպտեմբեր 2019    389

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին սպառողական ապրանքների գները և ծառայությունների սակագները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,6%-ով, այդ թվում՝ սննդամթերքը, խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 3,3%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 1,3%-ով, ծառայությունները՝ 2,7%-ով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով պետական վիճակագրական կոմիտեին, հուլիսի համեմատ սպառողական ապրանքների գները և ծառայությունների սակագները նվազել են 0,3%-ով:

Սննդամթերքը, խմիչքներն ու ծխախոտը էժանացել են 0,8%-ով, ծառայությունների սակագները աճել են 0,1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները