Փիրս Բրոսնանը կոչ է արել 007 գործակալի դերը տալ կնոջ

17:04   10 Սեպտեմբեր 2019    341

Դերասան Փիրս Բրոսնանը, որը ֆրանշիզայի չորս ֆիլմերում մարմնավորել է Ջեյմս Բոնդին, հավանություն է տվել «բոնդիանայի» նոր ֆիլմի ստեղծողների 007 գործակալի դերը կնոջ փոխանցելու որոշմանը, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Բրոսնանը վստահ է, որ սուպերագենտի մասին 25-րդ ֆիլմը, որտեղ 007 գործակալին կմարմնավորի սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը, հետաքրքիր կլինի: «Այո: 40 տարի բավականաչափ տեսանք, թե ինչպես են դա անում տղաները: Տղաներ, ճանապարհից, այդ գործը վստահեք կնոջը»,- ասել է նա:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020-ի ապրիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեյմս-Բոնդի  


Վերնագիրի այլ պիտակները