ԵՄ-ում կհայտնվի եվրոպական ապրելակերպի պաշտպանության պատասխանատուի պաշտոն

17:13   10 Սեպտեմբեր 2019    325

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմում կհայտնվի ԵՀ-ի ղեկավարի՝ եվրոպական ապրելակերպի պաշտպանության հարցերով տեղակալի պաշտոն, որը կսկսի աշխատել նոյեմբերի 1-ից:

Սեպտեմբերի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է ԵՀ-ի նոր կազմի նախագահ նշանակված Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ այդ պաշտոնը կզբաղեցնի Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության նախկին ղեկավար հույն Մարգարիտիս Սհինասը:

«Մարգարիտիս Սհինասը, որն իրեն համարում Է Եվրոպայի իսկական ադեպտ, կդառնա Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ, որը պատասխանատու կլինի եվրոպական ապրելակերպի համար»,- ասել Է ֆոն դեր Լյայենը՝ հստակ պարզաբանումներ չտալով, թե ինչ Է մտնելու նրա պարտականությունների գործնական շրջանակի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները