Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Bangkok Post թերթը: Զբոսաշրջության հարցերով մշտական քարտուղար Չխոտե Տրաչուի խոսքով, տուրքի սահմանումը կարող է լրացուցիչ վնաս հասցնել սեկտորին, որը հայտնվել է լճացման վիճակում: Մայիսին Տրաչուն հայտարարել էր, որ նախարարությունն ուսումնասիրել է օտարերկրացի այցելուների նկատմամբ տուրիստական տուրքի սահմանման եւ բնական վայրերի վերականգնման համար եկամտի օգտագործման հնարավորությունը: Նա ընդգծել է, որ հարկի գումարը լինելու է նվազագույն եւ չի ազդի ճյուղի վրա:
«Մենք չենք ցանկանում հարկն այս տարի կիրառել, քանի որ դա կարող է վատացնել զբոսաշրջության հետ կապված իրադրությունը, հատկապես, երբ բատն այսքան ուժեղ է»,-պարզաբանել է Տրաչուն: Քարտուղարը համոզված է, որ տարվա վերջին չորս ամսվա ընթացքում ժամանող զբոսաշրջիկների թվաքանակը կշարունակի աճել, ինչը նրանց ընդհանուր թիվը, կանխատեսումների համաձայն, կավելացնի մինչեւ 40-41 միլիոն, քանի որ կառավարությունն այցագրային տուրքի ժամանակավոր չեղարկումը երկարացրել է մի քանի երկրներից ժամանողների համար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թաիլանդ
Աշխարհ