Ֆրանսիացի գյուղատնտեսը 13-րդ դարին պատկանող 14 հազար մետաղադրամ է հայտնաբերել

19:18   10 Սեպտեմբեր 2019    232

Ֆրանսիայում հազարավոր մետաղադրամներով լի գանձ է հայտնաբերվել, տեղական France Bleu-ին հղում կատարելով` գրում է korrespondent.net-ը:

Ֆրանսիական Վարեյ քաղաքում ապրող գյուղատնտեսը հողամասը կարգի բերելու ընթացքում բասկետբոլի գնդակի չափ ունեցող անհասկանալի մետաղյա գունդ է հայտնաբերել: Տղամարդը գտածոն դրել է շարժիչի յուղի մեջ, սակայն այն իսկույն մասերի է բաժանվել: Պարզվել է, որ մետաղյա գտածոյի մասնիկները 13-րդ դարի պատկանող արծաթե և պղնձե մետաղադրամներ են:

Հետաքրքրական է, որ գանձը գտնվել է դեռևս 2014 թվականին, սակայն մասնագետին հաջողվել է փորձագիտական գնահատական տալ միայն 4 տարի անց: Փորձագետ Դոմինիկ Դյուսոն, որը զբաղվում է մետաղադրամների ուսումնասիրությամբ, նշել է, որ որոշ մետաղադրամներ գնահատվում են 100 եվրոյի չափով:

Ֆրանսիայում միջնադարյան մետաղադրամների գծով 5 հազար հավաքորդ է ապրում, և եթե այդ 14 000-ը հայտնվեն շուկայում, մետաղադրամների արժեքը կարող է կտրուկ անկում ապրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները