Միխայել Շումախերը հոսպիտալացվել է

19:57   10 Սեպտեմբեր 2019    136

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սեպտեմբերի 9-ի երեկոյան տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Le Parisien-ը:

50-ամյա ավտոարշավորդի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ավտոարշավորդն այլեւս անկողնային վիճակում չէ եւ չի ստանում արհեստական շնչառություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միխայել-Շումախեր  


Վերնագիրի այլ պիտակները