Բլերը կոչ Է արել նոր հանրաքվե անցկացնել Brexit-ի շուրջ ճգնաժամից դուրս գալու համար

17:58   10 Սեպտեմբեր 2019    468

Միայն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ կրկնական հանրաքվեն, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկարողանան լուծել Brexit-ի շուրջ ստեղծված ճգնաժամը:

Այս կարծիքը, հայտնել Է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սկզբունքորեն ճիշտ չԷ խորհրդարանական ընտրությունները կապել Brexit-ի մասնավոր հարցի հետ: Եթե Բրիտանիան ընտրություններ անցկացնի Brexit-ի շրջանում, ապա կխառնվեն թեմաներն ու հարցերը, որոնք հարկավոր Է տարանջատել»,-ասել Է Բլերը:

Նրա խոսքով՝ Brexit-ի շուրջ վեճը լուծելու համար «անհրաժեշտ Է հանրաքվե… ընտրություններն անցկացվում են ավելի ընդգրկուն հարցերի լուծման համար»:

Նախօրյակին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկել են երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ:

Վաղաժամկետ ընտրությունների օգտին հանդես են եկել ներկա պատգամավորներից 293-ը, դեմ՝ 46-ը: Սակայն 650-տեղանոց խորհրդարանի շատ պատգամավորներ որոշել են չքվեարկել ո՛չ կողմ, ո՛չ դեմ: Որպեսզի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը հավանության արժանանար, այն պետք Է պաշտպանեին Համայնքների պալատի անդամների առնվազն երկու երրորդը՝ առնվազն 298 պատգամավոր, սակայն այդ արդյունքին հասնել չի հաջողվել:

Անցյալ շաբաթ խորհրդարանը նույնպես մերժել Էր կառավարության համանման առաջարկությունը:
Ջոնսոնն առաջարկում Էր ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ մինչեւ հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալու նախատեսված վերջին ժամկետը:

Ընտրությունների շուրջը քվեակությունից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել Է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը: Վաղաժամկետ ընտրությունների հարցի շուրջը պատգամավորները կրկին քվեարկել կարող են սոսկ վերադառնալուց հետո, հետեւաբար այժմ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ ընտրություններ կարելի կլինի անցկացնել նոյեմբերի վերջից ոչ շուտ, այսինքն՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրյալ ժամկետից՝ հոկտեմբերի 31-ից, հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները