Ռիհանան օդանավակայանում ուշադրություն է գրավել տարօրինակ պայուսակով

20:21   10 Սեպտեմբեր 2019    181

Երգչուհի Ռիհանան զարմացրել է իր երկրպագուներին՝ հայտնվելով Նյու Յորքի օդանավակայանում շատ անսովոր աքսեսուարով:

Նա ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու Նորաձևության շաբաթին: Սրահում նրա ձեռքին միայն մինի-պայուսակ է եղել՝ այնքան փոքր, որ աստղը այն տարել է ոչ թե սովորականի պես ձեռքին, այլ մատանու պես մատին դրած, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վառ դեղին գույնի աքսեսուարը հիշեցնում էր Նյու Յորքի հայտնի տաքսիները: Երկրպագուները կարծում են, որ Ռիհանան մանրամասն մտածել է իր կերպարի մասին և սկսել են գուշակել, թե բացի շրթներկից էլ ինչ կարող է տեղավորվել պայուսակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները