Գիտնականները պարզել են՝ ինչու են մարդիկ տարիքի հետ գիրանում

20:36   10 Սեպտեմբեր 2019    180

Տարածված կարծիք կա, որ տարիքի հետ քաշի ավելացումը կապված է նստակյաց կենսակերպի հետ, և նոր ուսումնասիրությունը մասամբ հաստատում է այդ տեսակետը:

Ուսումնասիրությունը, որին մասնակցել են մոտ 100 տղամարդ և կին, ցույց է տվել, որ տարիքի հետ լիպիդային նյութափոխանակությունը մարդու ճարպային հյուսվածքում նվազում է, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի հետ կապված խնդիրների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ գիտնականների՝ ուսումնասիրության արդյունքները ենթադրում են, որ մեր ոսկրային հյուսվածքում տարիքի հետ կապված գործընթացները կարգավորում են մարմնի քաշի փոփոխությունները:

Պարզվում է, որ դա կախված չէ այլ գործոններից: Ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ իրենց աշխատանքը կօգնի գտնել ճարպակալման դեմ պայքարի նոր եղանակներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները