Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 50-ի

09:59   11 Սեպտեմբեր 2019    163

Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորկի ետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի:

Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվել էր 45 զոհի մասին: Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ բնակիչներ դեռևս անհետ կորած են համարվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին «Դորիան» փոթորիկը հարվածել էր Բահամյան արշիպելագի հյուսիսային Աբակո կղզու ափերին: Փոթորկի հետևանքով վնասվել կամ ավերվել էր մոտ 13 հազար շինություն: Մեծ Բահամա կղզին, որտեղ ապրում է մոտ 50 հազար մարդ, հեղեղվել էր մոտ 70% -ով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դորիան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները