ԱՄՆ–ում «Կրեմլի ձեռքն» են տեսնում՝ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործում

10:06   11 Սեպտեմբեր 2019    293

Ինչպես նշում է The Wall պարբերականը, հղում անելով ամերիկյան իշխանությունների անհայտ ներկայացուցչին, Բեռլինում Վրաստանի քաղաքացու աղմկոտ սպանության հետևում կարող են ռուսական իշխանությունները կանգնած լինել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«ԱՄՆ–ում գտնում են, որ այս սպանության համար Ռուսաստանն է պատասխանատու»,– հայտարարել է պաշտոնյան։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչպես կարող էր Ռուսաստանը ներգրավված լինել այս գործում։ ԱՄՆ–ում նաև գտնում են, որ կեղծ անձնագիր կասկածյալը կարող էր «միայն ռուսական իշխանություններից ստանալ»։

Խոսքը Վրաստանի քաղաքացի Զելիխան Խանգոշվիլիի սպանության մասին է, որը տեղի է ունեցել Բեռլինի կենտրոնում, օգոստոսի 23–ին, դեպի մզկիթ ճանապարհին։ Նրա վրա երկու անգամ կրակել են։

ԶԼՄ–ներն այս սպանության մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Արևմտյան ԶԼՄ–ներն արդեն հայտարարել են, որ սպանության մեջ կասկածվողը կարող է ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից լինել։

Ինչպես հաղորդվում է, Գերմանիա նա մտել է ոմն սիբիրցի Վադիմ Սերգեևիչի փաստաթղթերով։

Կրեմլում նշել են, որ հանցագործությունը Ռուսաստանի հետ որևէ կապ չունի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները