Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

10:14   11 Սեպտեմբեր 2019    340

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Streets Times պարբերականը՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակցին:

Իր հերթին, «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով տեղի լրագրողին, տեղեկացրել է, որ պայթյունի պատճառը հրթիռային հարձակումն է: Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով, հավանաբար, կան տուժածներ:

Պետական այրերից դեռևս որևէ մեկնաբանություն չի ստացվել: Պայթյունի պատասխանատվությունն առայժմ տեղի ծայրահեղական որևէ խմբավորում չի ստանձնել:

Նշվում է, որ Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունը որոտացել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը շաբաթ հայտարարել էր, որ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով ինքը չեղյալ է հայտարարել հանդիպումները «Թալիբան» շարժման առաջնորդների և Աֆղանստանի նախագահի հետ, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 8-ին Քեմփ-Դեվիդում: Բացի այդ, Թրամփը նաև հրաժարվել էր մասնակցել հանրապետությունում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները